ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.12.2012 | 00:20

Փնտրեցե՛ք Տիրոջը և երբ գտնեք, կանչեցե՛ք նրան, երբ նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը` իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի, մեր Աստծո՛ւ մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։ «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները` ձեր ճանապարհներին,- ասում է Տերը,- այլ, ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները` ձեր խորհուրդներից»։
Եսայու մարգարեություն 55. 6-9

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ